Մենք չենք ցանկանում, որ ՌԴ-ն դուրս գա Եվրոպայի խորհրդից. Մակրոն


13:20 , 18 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում թույլ տալ, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Այդ մասին նա ասել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում. տեղեկացնում է Европейская правда-ն:

«Մենք ցանկանում ենք խուսափել Ռուսաստանի` Եվրոպայի խորհրդից դուրս գալուց, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիների շահերին: Մենք ցանկանում ենք ապահովել նրանց համար իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունը»,- ասել է Մակրոնը: