Շվեդական հարսանիքն ավարտվել է փեսայի ձերբակալությամբ


16:52 , 24 հունիս, 2013

Շվեդիայի Վերմլանդ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է փեսային անմիջապես հարսանիքի ժամանակ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Nya Wermlands-Tidningen պարբերականին։ 

Տղամարդուն կասկածում են հյուրերին ծեծելու և անսթափ վիճակում մեքենա վարելու համար։

 Փեսան սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել պսակադրության պաշտոնական արարողությունից հետո կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ականատեսները պատմում են, որ նա սկսել է աթոռներ և այլ իրեր նետել։ Ոստիկանություն են կանչել այն բանից հետո, երբ նա բռունցքներով հարձակվել է մի քանի հյուրերի վրա, ներառյալ՝ հարսնացուի։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ