Նիկոլ Փաշինյանը ՔՊ համաժողովին խոսեց, ինչից ասես՝ բացի բուն ձեռքբերումներից


11:49 , 18 հունիս, 2019

Սպասվում էր, որ ՔՊ-ի համաժողովի ժամանակ լուրջ ուղերձներ են լինելու հանրության համար, թե ինչ է արվել և ինչ է արվելու մեր երկիրը հզորացնելու համար։ Սակայն դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները խոսեցին, ինչից ասես՝ բացի բուն ձեռքբերումներից։

Առաջին հայացքից զարմանալի էր, որ երկրի առջև ծառացած լուրջ խնդիրները մի կողմ դնելով՝ Փաշինյանը ամբիոնից խոսեց ֆեյքերի և Յութուբում դիսլայքերի մասին։ Բայց եթե խորանում ես իշխանափոխությունից հետո երկրում տեղի ունեցող պրոցեսների մեջ, ապա նկատում ես, որ երկրում ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է, արտագաղթը շարունակվում է, ներդրումներ չկան, աշխատավարձերի բարձրացում չկա։

Օրինակի համար այս օրերին փողոց դուրս գալու ու հասարակ մարդկանց հետ շփվելու դեպքում նրանք կասեն, որ հեղափոխությունը ոչինչ չի փոխել իրենց կյանքում, քանի որ ժողովրդի մասին մտածող չկա։ Ու այս ամենից հետո էլ չես զարմանում, որ եթե իշխանության գործերը փուչ են, ապա նրանց պետք է հետաքրքրի Ֆեյսբուքում ֆեյքերի միջոցով կերտված իրենց ֆանտաստիկ վարկանիշը, դրա համար էլ ծանր են տանում յուրաքանչյուր դիսլայքը։