«Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր առաջարկ անել «Ռեալ»-ին


16:48 , 24 հունիս, 2013

Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Յունայթեդ»-ը պատրաստ է Ռոնալդուի տրանսֆերի դիմաց վճարել 70 մլն եվրո վճարել և զիջել Ուեյն Ռունիի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից՝ 94 մլն եվրոյի դիմաց (սահմանվեց տրանսֆերային ռեկորդ):