Հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը Երևանում կգործի ավելի քան 100 բակային ճամբար


16:44 , 24 հունիս, 2013

Հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գործելու է ավելի քան 100 բակային ճամբար՝ հագեցած մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը: