ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը


10:28 , 18 հունիս, 2019

Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են:

ԱԺ նիստը մեկնարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցով: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

ԱԺ-ն կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունը Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ: Օրակարգում են մի քանի տասնյակ նախագծեր երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեծ փաթեթը: