Բելուչիի 14-ամյա դուստրն առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել ու տպավորել իր բնատուր գեղեցկությամբ (Photo)


09:39 , 18 հունիս, 2019

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիի ավագ դուստրը՝ 14-ամյա Դևա Կասելը, առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ ներկա գտնվելով Dolce&Gabbana նորաձևության տան միլանյան ցուցադրությանը: 

Ինչպես նշում է woman.ru-ն, բարետես դեռահասը եղել է ցուցադրությանը հրավիրված հյուրերի շարքում: Նա այս տարվա ապրիլին պայմանագիր է կնքել Dolce&Gabbana-ի հետ:

Աղբյուրը նկատում է, որ Դևա Կասելի համար սա առաջին հանրային «ելույթն» էր: Աստղային մայրիկից ժառանգած բնական գեղեցկությամբ աչքի ընկնող դեռահասն անմիջապես հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում. ճերմակ մաշկը, հյութեղ շուրթերը, փարթամ վարսերն անտարբեր չեն թողել ո՛չ հյուրերին, ո՛չ էլ լուսանկարիչներին:

Աղջիկը ծնվել է Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի ամուսնության արդյունքում: