Ֆուտբոլ. Ուրախ եմ, որ մեր մրցակիցը հայկական թիմ է. Ռոբերտ Արզումանյան


16:35 , 24 հունիս, 2013

Եվրոպայի լիգայի 1-ին որակավորման փուլում «Գանձասարը» հանդիպելու է Ղազախստանի «Ակտոբեի» հետ: Վերջին թիմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
«Հենց նոր տեղեկացա, որ խաղալու ենք «Գանձասարի» հետ: Շատ ուրախ եմ, որ մեր մրցակիցը հայկական թիմ է: Անկեղծ ասած, վաղուց չեմ հետեւել հայկական ակումբների ելույթներին, չեմ կարող ասել, թե հիմա ինչպես է հանդես գալիս «Գանձասարը»: Չէի ասի, որ սա Հայաստանում լինելու եւս մեկ առիթ է, որովհետեւ մեկ օրով ենք լինելու Հայաստանում:

Ինչ վերաբերում է վնասվածքիս, ասեմ, որ երեկ եմ այն ստացել: Դեռ ստույգ չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար կամ որքան խաղ բաց կթողնեմ: Հույս ունեմ՝ այն լուրջ չէ, եւ ստիպված չեմ լինի երկար բացակայել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ