Կինը 23 տարի ապրել է մկրատը ստամոքսում


06:43 , 18 հունիս, 2019

Վլադիկավկազի բնակչուհին 23 տարի տառապել է որովայնում գտնվող մկրատի պատճառով. վիրահատության ժամանակ բժիշկները հիվանդի օրգանիզմում վիրահատական սեղմակ են թողել: Այժմ կինը պատրաստվում է վիրահատության, իսկ բուժհաստատությունում քննություն է նշանակվել:

Եզեթա Գոբեևային վիրահատել են 1996թ.-ին: Կեսարյան հատումից հետո կնոջը տանջել են որովայնի շրջանի սուր ցավերը: Պատճառը հայտնաբերվել է միայն երկու տասնամյակ անց, երբ հիվանդը պետք է կոնք-ազդրային ռենտգեն հետազոտության ենթարկվեր:

Այժմ Վլադիկավկազի հիվանդանոցում ստուգում է նշանակվել, և Գոբեևան պատրաստվում է նոր վիրահատության, որի ընթացքում նրա օրգանիզմից կհեռացվի բժշկական սեղմակը: