Հայտնի են փոքրիկ Կիմ Չեն Ընի հոբբիները


05:44 , 18 հունիս, 2019

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը երեխա ժամանակ քաղաքականության հետ կապ չունեցող բազմաթիվ հոբբիներ է ունեցել: Այս մասին ասվում է Daily Mail-ի հրապարակած լրագրող Աննա Ֆայֆիլդի հեղինակած նրա կենսագրության մեջ:

Այսպիսով՝ ապագա առաջնորդը տարված է եղել տեսախաղերով, հատկապես Super Mario-ի, վերանայել է Ջեյմս Բոնդի մասին բոլոր ֆիլմերը, հետաքրքրվել է զենքերով:

Կենսագրությունում ասվում է, որ Կիմ Չեն Ընը սիրած երեխա է եղել, որին շատ հաճախ «երես են տվել»:

Սակայն նա չի սիրել ալկոհոլ և խուսափել է աղջիկների հետ շփումից:

Նա նաև հաճույքով շրջագայել է, և Դիսնեյլենդ այցելության ժամանակ Միքի Մաուսի ականջներ է կրել: