Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.800.000 դրամ և տանիքից ընկել Աղստև գետը


06:30 , 18 հունիս, 2019

Tert.am-ը գրում է․

Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, Իջևանի սուպերմակետներից մեկի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23.59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, կատարել է Իջևան քաղաքի 34-ամյա մի բնակիչ, որը գողություն կատարելիս սուպերմարկետի տանիքից ընկել է Աղստև գետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։