ԱՄՆ-ը Եվրոպայում կփորձարկի նոր Abrams-ները


04:30 , 18 հունիս, 2019

168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում գտնվող իր ռազմակայաններում կտեղաբաշխի M1A2 Abrams հիմնական մարտական տանկերի եւ M2 Bradley հետեւակի մարտական մեքենաների նոր վերափոխակներ՝ ցամաքային զորքին մատակարարումներն սկսելուց առաջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի դիվանագիտական-զինվորական աղբյուր:

Նրա խոսքով՝ ամերիկյան բանակին տանկերի մատակարարումների սկիզբը նախատեսված է 2020 թվականի վերջին: «Հետեւաբար, Եվրոպայում փորձարկումները տեղի կունենան մինչեւ այդ ժամկետը»,- ընդգծել է աղբյուրը՝ հավելելով, որ ցամաքային զորքերը կստանան Abrams արդիականացված տանկերի հինգ բրիգադային լրակազմ եւ բարելավված հետեւակի մարտական մեքենաների հինգ լրակազմ: