4-ամյա տղան փախցրել է պապի ավտոմեքենան և գնացել քաղցրավենիքի հետևից


06:05 , 18 հունիս, 2019

ԱՄՆ Մինեսոտա նահանգում 4-ամյա մի տղա փախցրել է իր մեծ պապի ավտոմեքենան և գնացել քաղցրավենիքի հետևից: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Տղան կարողացել է միացնել շարժիչը և քշել ավտոմեքենան մոտ երկու կիլոմետր մինչև մոտակա լցակայանը։ Այնտեղ նրան դիմավորել են ոստիկանները։

Միջադեպի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն փոքրիկը վնասել է մի քանի փոստարկղեր և հարվածել ծառին։ Ականատեսների խոսքով՝ մեքենան քաոսային է ընթացել, մոտ 24 կմ/ժ արագությամբ։