Հիշողությունը զարգացնելու 3 պարզ միջոց


08:09 , 18 հունիս, 2019

Նեյրովիրաբույժ Ռախուլ Ջանդիալը նշել է հիշողությունը մարզելու 3 պարզ միջոց։ Նա բացատրել է, որ այդ վարժությունները թույլ կտան զարգացնել կոգնիտիվ կարողությունները և հիշողությունը։ Նա ընդգծել է, որ ուղեղի առողջությունն առաջին հերթին կախված է մարդուց։

Այն պահպանելու 3 պարզ միջոց կա՝ սովորել ամբողջ կյանքի ընթացքում, առողջ ապրելակերպ վարել և շփվել։ Սակայն այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում հետևել այս կանոններին, նա առաջարկել է վարժություններ, որոնք թույլ կտան ուղեղը թարմ պահել։

Առաջին վարժության համար հարկավոր է միայն թուղթ և գրիչ։ Բժիշկն առաջարկում է երկու րոպեի ընթացքում գրել ջրի մեջ ապրող բոլոր այն կենդանիների անունները, որոնք որ կհիշեք։

Այնուհետև փորձությունը պետք է կրկնել․ նույն ժամանակահատվածում այդ կենդանիներին բաժանել ենթախմբերի, օրինակ՝ քաղցրահամ ջրերում ապրող ձկներ, վտանգավոր ձկներ և այլն։ Ջանդիալը նշում է, որ երկրորդ դեպքում, ամենայն հավանականությամբ, ավելի շատ անվանումներ կհիշեք։

Սահմանափակ ոլորտում փնտրելու այս սկզբունքը, ըստ բժշկի, կարելի է տեսնել նաև աղավնիների վարքում, ովքեր կտցում են ցրված հացահատիկը։ Նեյրովիրաբույժը հիշեցնում է, որ թռչունը նախ հավաքում է իր շուրջ գտնվող ողջ կերը և միայն դրանից հետո տեղափոխվում է այլ վայր։

Երկու վարժությունների համար հարկավոր է ժամանակ և ցանկություն։ Աշխատանքային հիշողությունը զարգացնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բազմապատկել երկնիշ թվերը։ Կարելի է նաև վերցնել բառեր և մտովի թարս կարդալ։