Էդուարդ Ղազարյան


16:58 , 18 ապրիլ, 2012

Էսօր իմացա, որ մահացել է դպրոցական տարիներիս մեծ հեղինակություններից մեկը՝  Էդուարդ Ղազարյանը:

Աստված հոգին լուսավորի

Մի քանի անգամ հայրս ինձ տարել էր ցուցահանդեսների , հիշում եմ հիացմունքս

Մի քանի ամիս առաջ Էդուարդ Ղազարյանը հանդիպման էր աշակերտների հետ իր ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում: Այնպես ստացվեց, որ տղաս էլ էր մասնակցում, ու այնպես ստացվեց, որ տղես ու Ղազարյանը իրար նկարեցին: Փաստորեն, սա երեւի թե մաէստրո Ղազարյանի վերջի դիմանկարն է, ինքը շատ էր ուրախացել, որոշեցի ցույց տալ: