Լոնդոնն ու Մոսկվան ուսումնասիրում են Մեյի ու Պուտինի հանդիպման հնարավորությունները


21:10 , 17 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական Լոնդոնը Մոսկվայի հետ քննարկում է հարաբերությունների մասնակի ապասառեցման և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունները՝ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, գրել է The Guardian թերթը:

Հաղորդվում է, որ բրիտանական կողմը դեռևս վստահ է, որ Ռուսաստանը պատասխանատու է Սկրիպալների թունավորման համար, սակայն որոշակի պայմաններում այն պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ