«10-ից 10» համալիրի հարևանությամբ բացվեց Blonder Beer գարեջրատունը՝ գեղեցիկ տեսարանով, հարմարավետ միջավայրով և տեղում արտադրվող գարեջրով


19:00 , 17 հունիս, 2019

Եղվարդի խճուղի, Ձոր 1 հասցեում՝  «10-ից 10» համալիրի հարևանությամբ, բացվեց Blonder Beer գարեջրատունը։ Գարեջրի իրական սիրահարները կգնահատեն չեխական տեխնոլոգիայով պատրաստվող գարեջրի համը, ինչպես նաև Հրազդանի կիրճից բացվող գեղեցիկ տեսարանը։

Բնական հումք և բարձր որակ. սրանք են Blonder Beer գարեջրատան հիմնական առավելությունները։ Գարեջրատունն առաջարկում է նաև տեղում պատրաստվող գարեջուր, իսկ բացման կապակցությամբ այցելուներին սպասվում էր հյուրասիրություն, ինչպես նաև 20% զեղչ՝ ամբողջ տեսականու համար, նվեր-քարտ՝ հետագա գնումների համար։

Նշենք, որ Blonder Beer գարեջրատունը կազմում է «10-ից 10» համալիրի մի մասը, որտեղ կարելի է այցելել ինչպես ընտանեկան ժամանցն անցկացնելու, այնպես էլ ընկերական հավաքույթների համար։ Տարածքում գործում են հրաձգարան, ռեստորան, կորպորատիվ հավաքույթների համար նախատեսված սրահներ, խաղահրապարակ երեխաների համար։

Blognews LIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422