Հաշվել են տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը


00:00 , 18 հունիս, 2019

Համարժեք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշվով 27 տոկոսով ավելի գումար են ստանում, քան կանայք: Այդ մասին հայտնել է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի քաղաքականության հարցերով տեղակալ Դեբոր Գրինֆիլդին:

Ամենամեծ տարբերությունը Պակիստանում է՝ ավելի քան 35 տոկոս: Ամենափոքր տարբերությունը Սկանդինավիայում է՝ գրեթե 10 տոկոս: Գրինֆիլդը նաև նշել է, որ չի կարելի կանանց արգելել զբաղվելու ծանր ու վտանգավոր աշխատանքով:

«Մենք գտնում ենք, որ կանանց գիշերային աշխատանքն արգելելն այն նկատառումով, որ դա անվտանգ չէ առողջության համար, կարծրատիպ է, որը խորացնում է խտրականությունը»,- հավելել է նա: Գրինֆիլդի խոսքով՝ այն ճյուղերում, որտեղ գերազանցապես զբաղված են կանայք, աշխատավարձը, որպես կանոն, ավելի ցածր է այն ճյուղերի համեմատությամբ, որտեղ գերակշռում են տղամարդիկ: