Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը. ուղիղ


17:10 , 17 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, դռնբաց նիստում քննվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ 

Հունիսի 11-ին տեղի ունեցած նախորդ նիստին դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, թե գործի նյութերում կան փաստեր, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենը, ինչում ինքը մեղադրվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում կտրուկ վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, ինչից հետո նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի վաղ՝ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ