Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազար լիտր կոնյակ


18:40 , 17 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայում խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է 250 հազար լիտր կոնյակ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի խաղողի այգիներից մեկում տեղակայված մառաններից մեկում։

«Հրդեհը բռնկվել է ֆոտոէլեկտրական վահանակների վրա, տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քմ մակերեսով ցախատան վրա»,- այս մասին ասել է Շարանտա դեպարտամենտի հրդեհափրկարարական ծառայության կապիտան Դեյվիդ Բարդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ