Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր


17:00 , 17 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։