Շիրակի մի շարք համայնքներում հունիսի 20/21-ը պլանային ջրանջատում կիրականացվի


16:30 , 17 հունիս, 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի  տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ, գյուղերի, Քեթիի զորամասի և «Կանաչ Կիրճ» ռեստորանային համալիրի ջրամատակարարումը :

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: