Աշխարհում առաջին տեսանյութը, որտեղ պարզ երևում է, թե ինչ է կատարվում Անտարկտիդայի սառույցների տակ (Video)


21:30 , 17 հունիս, 2019

Անտարկտիդան հսկայական տարածություն է, որը պատվել է ջրով: Այն ամբողջ աշխարհից պարսպապատված է սառույցով և ջրերով: Թվում է՝ այնտեղ կյանք չի կարող լինել: Դե բնականաբար, այնտեղ պինգվիներ են ապրում:

Այստեղ ձմռանը աշխատում է 1000 մարդ: Անտարկտիդայում կարող են հայտնաբերել կապույտ կետ, փոքր խորադելֆին և ծովառյուծներ: Այստեղ չկան թռչող միջատներ, քանի որ քամին չափազանց ուժեղ է:

Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ ոչ մի տեսակի մրջյուն չկա:

Անտարկտիդան ոչ այդքան հյուրասեր վայր է: Սա առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում ջրում հազարավոր կենդանի օրգանիզմներ կան, ուղղակի դրանց հասնել է պետք: 

Ափի արևմտյան մասում՝ Casey-ի հետազոտական կայանից 5կմ հեռավորության վրա, ավստրալացի գիտնականները ջրի մեջ հատուկ սարքավորում են իջեցրել, որը հատուկ ստեղծել էին օվկիանոսներում, ծովերում խորը հետազոտությունների համար:

Այստեղ հայտնաբերել են ստորջրյա այգի, որը լի է ծովային ծաղիկներով, ծովախեցգետիններով և այլ կենդանի օրգանիզմներով: 

Ահա տեսանյութը, որտեղ երևում է Անտարկտիդայի ողջ գեղեցկությունը: