Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել


14:30 , 17 հունիս, 2019
Նոր Զելանդիայի ափերի մոտ 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լ՛Էսպերանս կղզուց 135 կմ դեպի հյուսիս-արևելք, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:

Օջախը գտնվել է 16 կիլոմետր խորությամբ:

Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվել: