Հոնկոնգում տեղի է ունեցել պատմության մեջ «սևերի» ամենամեծ հանրահավաքը, որին մասնակցել է 2 միլիոն մարդ (Photo)


14:29 , 17 հունիս, 2019

Հոնկոնգում տեղի է ունեցել պատմության մեջ «սևերի» ամենամեծ հանրահավաքը: Դրան մասնակցել է 2 մլն մարդ: Քաղաքացիները չտեսնված հանրահավաքի են դուրս եկել սև հագուստներով՝ ի հիշատակ մի քաղաքացու մահվան, ով շենքի կտուրից վայր էր ընկել ու մահացել, երբ ցանկացել էր իրենց բողոքն արտահայտող պաստառ փակցնել բարձրահարկ շինության երևացող հատվածում: Հոնկոնգի բնակիչներն իրենց զանգվածային բողոքն են արտահայտում շրջանառության մեջ դրված էքստրադիցիայի մասին օրենքի նախագծի դեմ, որով Չինաստանի իշխանությունների պահանջով Հոնկոնգի իշխանությունները պարտավորվում են Պեկինին հանձնել «հանցանք» կատարած հոնգկոնգցիներին: Բողոքի մասնակիցները պահանջում են երկրի կառավարիչ Քարի Լեմի հրաժարականը: