Ավստրալացիներին հում հավի մսով բուրգերներ են վաճառել


05:44 , 17 հունիս, 2019

Ավստրալացիների ընտանիքին հում հավի մսով բուրգերներ են վաճառել McDonald’s արագ սննդի ռեստորաններից մեկում: Այդ մասին տուժող Ջոզեֆ Քիմը պատմել է Facebook-ի իր էջում:

Տղամարդը հաղորդել է, որ զբաղվածության հետևանքով չի կարողացել դուրս գալ աշխատավայրից և դստերը խնդրել է իր համար սնունդ բերել: Աղջիկն ամբողջ ընտանիքի համար բուրգերներ է գնել Գոլդ-Քոսթ քաղաքի արվարձանում գտնվող ռեստորանից և մեկնել: Քիմը զարմացել է, որ փաթեթում բոլոր բաղադրիչներն առանձին են եղել, բայց քանի որ շատ քաղցած է եղել, հավաքել է բուրգերը և սկսել ուտել:

Քիմը ուտելու ընթացքում տարօրինակ փափուկ բան է զգացել և ստուգելով բուրգերը՝ պարզել է, որ հավի կոտլետը ոչ թե վատ է պատրաստված, այլ ամբողջովին հում է:

Երբ նա զանգահարել է ընտանիքի անդամներին, պարզվել է, որ կնոջ բուրգերի կոտլետը ևս հում է եղել: «Բարեբախտաբար, նա ոչ մի կտոր չէր կերել։ Վատագույն դեպքում իմ ողջ ընտանիքը կարող էր մահանալ: Ես կարդացել եմ սալմոնելոզի մասին»,- նշել է տղամարդը:

Տեղի ունեցածից հետո նա գնացել է անորակ սնունդ տրամադրած McDonald’s: Տղամարդու խոսքերով՝ մենեջերի օգնականը փորձել է զգուշորեն վերցնել խնդրահարույց բուրգերը և ոչ մի չի կոնտակտային տվյալ չի ցանկացել տրամադրել:

Նրա խոսքերով՝ McDonald’s-ն այդպես էլ պաշտոնական ներողություն չի խնդրել կատարվածի համար: Միևնույն ժամանակ Daily Mail-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրել է, որ ընկերությունն իր ափսոսանքն է հայտնել կատարվածի համար: McDonald’s-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքննություն է ընթանում, և ցանցը շատ լուրջ է վերաբերում իր արտադրանքի անվտանգությանը: