Պոմպեոն պատասխանել է Իրանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին


05:30 , 17 հունիս, 2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում նավթի լցանավերի վրա հարձակումների համար, սակայն Միացյալ Նահանգները պատերազմ չի ցանկանում, հաղորդում է Reuters-ը:

Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ինչ արել է պատերազմից խուսափելու համար:

«Մենք պատերազմ չենք ուզում»,- հավելել է Պոմպեոն:

Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակվելու մեջ մեղադրում է Իրանին:

Ինչպես նաև հաղորդվել է, որ Մոսկվան հայտարարել է, որ այս պահին ոչ ոք չգիտի միջադեպի կոնկրետ պատճառները: