Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով


21:05 , 24 հունիս, 2013

ՀՀ տարածքում հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-29-ին կբարձրանա՝ 3-4 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարութան տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում՝ հունիսի 25-ին հնարավոր է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: