Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ նախապատրաստման մասին


23:15 , 16 հունիս, 2019

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովին, անհրաժեշտության դեպքում, կարող է շատ արագ կազմակերպվել: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով, բանակցությունները պետությունների ղեկավարների թիմերը կարող են կազմակերպել նույնիսկ գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես առաջ:

Միևնույն ժամանակ, Թրամփը, խոսելով հանդիպման մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել G20-ի ընթացքում «ոտքի վրա» շփումները, նշել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին:» ծրագրին տված հարցազրույցում: Մամլո քարտուղարը հավելել է, որ այս կերպ հնարավոր չի լինի քննարկել «օրակարգում առկա հարցերի ծավալը»:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա 2019-ի հունիսի 28-29-ը ճապոնական Օսակա քաղաքում: Դրա շրջանակում Պուտինը մտադիր է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին հանդիպել G20 գագաթնաժողովի շրջանակում: Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Վաշինգթոնը Մոսկվային հստակ ազդանշաններ չի ուղարկել երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների վերաբերյալ: