Uber-ը օդային տաքսի կթողարկի


05:07 , 17 հունիս, 2019

Ամերիկյան Uber ընկերությունը նախատեսում է Ավստրալիայում ավիատաքսիների ծառայություն մատուցել, հաղորդում է ABC հեռուստատեսությունը և ռադիոկայանը:

Ծառայությունը, որը կոչվում է Uber Air, առաջիկա տարիներին կմեկնարկի Դալաս (Տեխաս) և Լոս Անջելես (Կալիֆոռնիա) ամերիկյան քաղաքներում: Օդային տաքսին, ըստ գաղափարի, ուղղահայաց թռիչքով և վայրէջքի համակարգով տրանսպորտային միջոց կլինի: Դրանք օդ կբարձրանան պրոպելերներով:

ABC-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Մելբուրն քաղաքում Uber Air-ի օգտագործմամբ առևտրային առաքումների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականին:

Միևնույն ժամանակ առաջին փորձնական թռիչքները կարող են սկսվել 2020 թ.: