Դենիել Քրեյգը Բոնդի դերում նկարահանվում է գիպսում


07:09 , 17 հունիս, 2019

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը վիրահատությունից հետո անցել է մարզումների Ջեյմս Բոնդի հաջորդ դերի համար, հաղորդում են լրատվամիջոցները:

Նշվում է, որ դերասանը նկարահանումների հրապարակ կկարողանա վերադառնալ մեկ շաբաթվա ընթացքում:

Քրեյգը, որը Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում, վիրահատության է ենթարկվել նկարահանումների ընթացքում ստացած վնասվածքի պատճառով:

Սագայի հեղինակները շեշտել են, որ դերասանի վնասվածքը չի ազդի պրեմիերայի թողարկման ամսաթվին, որը նախատեսվում է 2020-ի գարնանը:

Բացի դրանից` ֆիլմի նկարահանումների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով աշխատակից է տուժել: