Շոգին դիմակայելու և ինքնազգացողության լավացման համար պետք է ճիշտ սննդակարգ ընտրել և ամենակարևորը՝ վիտամիններով հարուստ։
Ներկայացնում ենք 5 խորհուրդ, որոնք կօգնեն մնալ առողջ, ակտիվ ու գեղեցիկ։
Ամռանը շատ կարևոր է ըմպելիքների գրագետ ընտրությունը, քանի որ օրգանիզմը սովորականից ավելի խոնավություն է կորցնում քրտինքի միջոցով։ Այդ պատճառով պետք է օգտագործել օրական 1,5-2 լ հեղուկ։ Դա կարող է լինել սովորական թեյ, կանաչ կամ դեղաբույսերով թեյ, կիտրոնաջուր։
Կարելի է ըմպել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։
Բոլորին է հայտնի, որ սեզոնային մթերքները շատ օգտակար են։ Բաց մի թողեք օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով հարստացնելու հնարավորությունը։ Դրանք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, հաղորդում են ուժ ու վերացնում հոգնածությունը։
Շոգ եղանակին օրգանիզմը դժվարությամբ է մարսում ճարպոտ սնունդը։ Այնպես որ, սնվեք թեթև, օգտակար սնունդով։ Սնվեք քիչ չափաբաժնով, միևնույն ժամանակ սննդարար, թեթև և ցածր կալորիականությամբ սնունդով, որոնք հեշտ են մարսվում և օգուտ են տալիս օրգանիզմին։
Ամառը բոլորովին էլ պատճառ չի կարող լինել ապուրներից հրաժարվելու համար։ Կարող եք պատրաստել սառը ապուրներ և պահպանել օրգանիզմի ջրային բալանսը։ Ամառային ապուրներում կարող եք օգտագործել բանջարեղեն, կանաչի և համեմունքներ։
Ամռանը պետք է հրաժարվել ալկոհոլային ըմպելիքներից նույնիսկ այն դեպքում, երբ լիովին առողջ եք։ Այն վտանգավոր է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ կարող է թունավորում առաջացնել, և օրգանիզմը կարող է չդիմանալ այդ ծանրաբեռնվածությանը։