Թոմ Հենքսը գրազով թալանել է հուշանվերների խանութը


00:30 , 17 հունիս, 2019

Jimmy Kimmel Live շոուի հաղորդավարն ասաց, որ Հենքսը չափազանց «կատարյալ է», ինչը հանցագործության պատճառ դարձավ։

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը գրազով մի խանութ է թալանել Լոս Անջելեսում՝ գողանալով իր՝ ստվարաթղթե նկարը և «Օսկար»-ի մի քանի հուշանվեր:

Հունիսի 14-ին Jimmy Kimmel Live շոուի նկարահանումների ժամանակ հաղորդավարը նշել է, որ Հենքսը շատ «կատարյալ» է, քանի որ երբեք սկանդալային իրավիճակներում չի հայտնվել:

Այսպես Հենքսին առաջարկել են թալանել ստուդիայից ոչ հեռու գտնվող հուշանվերների խանութը: Դերասանը համաձայնել է, և «Ես Թոմ Հենքս եմ, տանում եմ այս հուշանվերները» գոռալով խանութից մի քանի ապրանք է թռցրել։