Թրամփը կքննարկի մարդու իրավունքները Սի Ցզինպինի հետ


20:45 , 16 հունիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ կքննարկի Հոնկոնգում մարդու իրավունքների վիճակը G20 գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները անպայման կբարձրացնեն մարդու իրավունքների հարցը, եթե նրանք հանդիպեն:

Մինչ այդ Թրամփը նշել է, որ քաղաքական գործիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում, G20 գագաթնաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպումը որևէ նշանակություն չունի: