Հրաշալի դիմակ յուղոտ մազերի համար. դադարեցրեք մազաթափությունն ու արագացրեք մազերի աճը


14:35 , 16 հունիս, 2019

Մազերը վերականգնող հատկության շնորհիվ վերջերս մանանեխից (горчица) պատրաստված մազերի դիմակներն ավելի ու ավելի են հայտնի դառնում: Սպիտակ մանանեխը բույս է, որից ստանում են մանանեխը: Այս բույսն ունի այնպիսի օգտակար հատկանիշներ, որոնք լավացնում են գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչն էլ լավացնում է մազերի որակը:

Սպիտակ մանանեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության կամ յուղոտ մազերի դեպքում:

Այս դիմակը հրաշալի լուծում է այն մարդկանց համար, ովքեր ունեն յուղոտ մազեր, քանի որ սպիտակ մանանեխը նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը: Օգտագործելու դեպքում մազերը քիչ յուղոտ կլինեն և երկար ժամանակ մաքուր կմնան: Դիմակը նաև արագացնում է մազերի աճը և վերականգնում դրանց փայլը:

Մի օգտագործեք այս դիմակը, եթե ալերգիկ եք:

Դիմակ 1

Բաղադրատոմսը

Դիմակ 2

Բաղադրատոմսը

Պատրաստման եղանակը երկու դիմակների համար էլ նույնն է:

Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տարածեք կեղտոտ և չոր մազերին՝  մազարմատներից մինչև ծայրերը: Եթե մազերի ծայրերը շատ չոր են՝ խուսափեք այս դիմակը ծայրերին քսելուց: Տոպրակով  և սրբիչով փաթաթեք գլուխը: Դիմակը թողեք 15-60 րոպե:

Դիմակն առաջին անգամ օգտագործելիս՝  փորձեք այն մազերին թողնել առնվազն 15 րոպե: Եթե անգամ փոքր-ինչ այրոց զգաք, մի վախեցեք, այն չի վնասի ո՛չ գլխամաշկը, ո՛չ մազերը:

Տաք ջրով հեռացրեք դիմակը մազերից, այնուհետև լվացեք մազերը շամպունով, ինչպես միշտ եք անում: Դիմակն օգտագործեք 4-5 օրը մեկ անգամ՝ մեկ ամիս շարունակ: