Դրախտ խոստանալով և կրկին նախկիններին օրինակ բերելով ապացուցեցին,որ չունեն քաղաքական օրակարագ․ Վահան Բաբայան


12:45 , 16 հունիս, 2019

Իրական ժողովրդական լայնածավալ աջակցություն վայելող ուժը համաժողով կաներ, ոչ թե «Marriott»-ում, այլ համալիրում:
Սա նույնիսկ չի կարելի քննարկել, քանի որ իշխող ուժը, որը խոսում է չսպառված լեգետիմության մասին գոնե ի ցույց կդներ իր ողջ պոտենցիալը: Իսկ բովանդակությունը նույնն է, բան չի փոխվել:

Դրախտ խոստանալով, կրկին նախկիններին օրինակ բերելով ապացուցեցին, որ չունեն քաղաքական օրակարագ:
Մնացածը, ինչպես միշտ օդի մեջ կախված խոսակցություններ, և խոստումներ են, ոչ մի լրջություն: