Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք և մերժում ենք կարծրացած գաղափարախոսությունները. Նիկոլ Փաշինյան


12:15 , 16 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին  հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ