Նաթալի Պորթմանին նման կանայք համարվում են անթերի սիրուհիներ. հոգեբաններ


14:50 , 24 հունիս, 2013

Հոգեբանները պարզել են, թե տղամարդիկ որ կանանց հետ են ավելի շատ հակված դավաճանել իրենց երկրորդ կեսին: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, սիրավեպ են սկսում այն կնոջ հետ, որը նման է դերասանուհի Նաթալի Պորթմանին: 

Ոչ մեծ դունչը և կլորավուն այտերը կանացի դեմքի ամենագրավիչ մասերն են: Փորձագետների կարծիքով՝ նման համամասնությունները վկայում են էստրոգենի բարձր մակարդակի մասին և տղամարդկանց կողմից ընկալվում են որպես երիտասարդության, առողջության և երեխա ունենալու կարողության նշաններ: Նման եզրահանգման են եկել Սթրիլինգի համալսարանի (Շոտլանդիա) մասնագետները:

The Daily Mail պարբերականի տվյալներով՝ կանացի դեմքի լավ օրինակ են դերասանուհիներ Նաթալի Պորթմանը և Էն Հեթեուեյը: Թույլ սեռի «ամենաառնական» ներկայացուցիչներ են համարվել երգչուհի Փինքը և դերասանուհի Միշել Ռոդրիգեսը:

Չնայած կանացի նուրբ գծերը տղամարդկանց մոտ ասոցացվում են սերունդը շարունակելու կարողության հետ, նման տեսակի կանայք տղամարդկանց գրավում են ոչ երկարատև հարաբերությունների տեսանկյունից:

Փորձարկմանը մասնակցել է 393 հետերոսեքսուալ տղամարդ, որոնցից 207-ը հարցման ժամանակ ունեցել են ընկերուհիներ: Նրանց ցույց են տվել եվրոպական և ասիական արտաքինով 10 աղջիկների լուսանկարներ: Ընդ որում, բոլոր լուսանկարները ներկայացվել են երկու տարբերակով: Լուսանկարներից մեկում աղջիկներն ավելի նուրբ դիմագծեր են ունեցել, իսկ մյուսում՝ ավելի առնական: Փորձի մասնակիցների մեծ մասն առաջին տեսակի կանանց դիտարկել է ոչ երկարատև հարաբերությունների կամ նույնիսկ մի գիշերվա համար: Այդ կանայք մեծ հայտնիություն են վայելում հատկապես այն տղամարդկանց մոտ, որոնք երկարատև և կայուն հարաբերությունների մեջ են: