Պատեհապաշտության 25-ամյա հաղթանակը բարոյականության նկատմամբ կամ որտե՞ղ էր Խառատյանը Պողոս Պողոսյանի սպանությունից հետո


22:13 , 15 հունիս, 2019

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է. «...Արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել... Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»,- ասում է դատարանում պարոն Քոչարյանը և ես հիշում եմ, որ իսկապես երկու հարյուր մարդու աչքի առաջ Պողոս Պողոսյանին սպանած ԿՈՒԿՈՒ-ի անմեղության կանխավարկածը չի խախտել, ընդամենն ասել է, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, երբ նախագահները տեղից տեղ են շարժվում, կարող են նաև մարդիկ սպանվել... Ասել է հանրային, հեռուստատեսությամբ, ի գիտություն... Ողջ Հայաստանն է լսել, նաև դատարանը...

Եվ դատարանը դա ընդունել է ի գիտություն, վկաներ «չեն գտնվել», «ազատ-անկաշկանդ» դատարանն ազատ է արձակել ԿՈՒԿՈՒին: Այդպիսի արդարադատ և լսող դատարան էր Քոչարյանի դատարանը: Բա չէ, հիմա, էլ ըմբոստություն, էլ «յախա փախցնել», էլ օրենք, էլ փուչիկ... Օրե՞նքս որն է, այ մարդ...»: Թվում է, թե անկեղծ են տիկին Խառատյանի մղումները, և նա ցանկանում է արդարությունը վերականգնել: Նա փորձում է խոսել նախկինում կատարված հանցագործությունների մասին: Ե

միասին փորձենք հասկանալ՝ իսկ որտե՞ղ էր տիկին Խառատյանը, երբ իր մատնանշած չար Կուկուն մարդ էր սպանում՝ 200 վկայի աչքի առաջ: Տիկին Խառատյանը Պողոս Պողոսյանի սպանությունից ուղիղ երեք տարի հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության մաս էր կազմում: Նա ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետն է եղել: Բայց, չէ՞ որ տիկին Խառատյանն այսօր հայտարարում է, որ բոլորը գիտեին այն ժամանակ Պողոս Պողոսյանի սպանության մանրամասների մասին: Չէ՞ որ տիկին Խառատյանը պնդում է, որ Քոչարյանի օրոք դատարանները արդար չեն եղել: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ Հայաստանի առաջ մարդասպանին բաց թողած «հանցավոր» իշխանության մաս կազմեց նա:

Ամբողջական հոդվածն այստեղ