Իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով Ոստիկանության աշխատանքը զավեշտի է վերածվում


21:08 , 15 հունիս, 2019

Հարգելի աջակիցներ

 2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող "մորուքով և սև շապիկներով անձանց", ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։ Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։ Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար։