Մալայզիայի նախկին թագավորի կինը հրապարակել է նորածին որդու լուսանկարը


23:20 , 15 հունիս, 2019

«Միսս Մոսկվա-2015» և Մալայզիայի նախկին թագավորի կին Օքսանա Վոևոդինան առաջին անգամ ցուցադրել է նորածին որդու լուսանկարը։

Նկարահանման համար Վոևոդինան հագել է մարմինը ծածկող երկնագույն զգեստ։

«Մեր կյանքը փոխվել է փոքրիկ մարդուկի լույս աշխարհ գալով, որն այս աշխարհ է եկել սեր տալու և սիրված լինելու համար։ Երբ յուրաքանչյուրը սկսում է մեկի մասին հոգ տանել ավելի շատ, քան իր մասին, սերն ընտանիքի է վերածվում։ Ընտանիքը և երեխաները կյանքի իմաստն են։

Պահպանե՛ք միմյանց»,-Instagram-ի իր էջում գրել է Օքսանան։

https://cdn.tvc.ru/pictures/o/361/558.jpg

Տղան լույս աշխարհ է եկել մայիսի 21-ին։