Մեգան Մարքլը Քեյթ Միդլթոնի նկատմամբ նոր հաղթանակի մասին է մտածում


17:04 , 15 հունիս, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նոր լսարան ներգրավելու նպատակով սոցցանցերի առաջխաղացման մասնագետ են վարձել, հաղորդում է Daily Mail-ը։

Նոր աշխատակիցն արդեն աշխատանքի է անցել մինչև Մեգան Մարքլի դեկրետային արձակուրդի ավարտը։ Տվյալ պահին @sussexroyal Instagram-յան օգտահաշվին 8․5 մլն մարդ է հետևում, այնինչ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի էջին, որը ստեղծվել է 2015-ին, 9․2 մլն մարդ է հետևում։

Նշվում է, որ Սասեքսի դուքսը և դքսուհին ծրագրում են ավելի քան 700 հազար մարդ ներգրավել՝ Քեմբրիջի դքսին և դքսուհուն շրջանցելու համար։