Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ են հայտնաբերել. 3000 մարդ տարհանվել է


15:30 , 15 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է

Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է  հայտանբերվել։ 

3000 մարդ տարհանվել է դեպքի վայրից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդել է RBB հեռուստադադիոընկերությունը։

Ոստիկանությունն ավիառումբի հայտնաբերման վայրից  300 մետր շառավղով շրջափակել է տարածքը: