«Իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից». Սմբատ Խանվելյան


14:56 , 15 հունիս, 2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հրավիրում եմ լրագրող ընկերներիս և իրավապաշտպանների ուշադրությունը։

Ես՝ ՀՀ քաղաքացի Սմբատ Խանվելյանս, հայտարարում եմ, որ իմ քաղաքական հայացքների և ակտիվության համար հետապնդման եմ ենթարկվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից, ավելին՝ իմ ընտանիքին ու վատառողջ ծնողիս են անհանգստացնում ոստիկանական այցելությամբ։ Լոռու մարզպետը նպատակաուղղված միջոցներ է կիրառում իմ, լրագրող տիկնոջս ազատ խոսքի, քաղաքական հայացքների վրա բռնանալու համար։