Լուսահովիտի՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 35-ամյա համայնքապետի վիճակը գնահատվում է ծանր. «Էրեբունի» ԲԿ


15:00 , 15 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծանր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Շուշան Հունանյանը նշեց, որ Սարհատյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի  հրազենային վնասվածով երեկ գիշերը. նրան վիրահատել են, և հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառական ապարատին է միացված, վիճակը  գնահատվում է ծանր»,-ասաց նա, նշելով, որ համայնքապետի կյանքին վտանգ է սպառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ