Իրանին մեղադրել են Օմանի ծոցում ԱՄՆ-ի դրոնը խոցելու փորձի մեջ


14:40 , 15 հունիս, 2019

Լցանավի հետ կապված միջադեպից առաջ Իրանի զինծառայողները Օմանի ծոցում փորձել են խոցել ԱՄՆ-ի դրոնը, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ «երկիր-օդ» դասի հրթիռը չի կարողացել խոցել դրոնը և ջուրն է ընկել։

Հստակեցվում է, որ մինչև անօդաչուի ուղղությամբ հրթիռ արձակելը, MQ-9 դրոնը նկատել է իրանական նավերի՝ լցանավերին մոտենալը։