Արցախա-ադրբեջանական սահմանում լարվածության աստիճանը նախորդ ամիսների համեմատ կտրուկ բարձրացել է


14:17 , 15 հունիս, 2019
Հունիս ամսվա հենց սկզբից արցախա-ադրբեջանական սահմանում լարվածության աստիճանը նախորդ ամիսների համեմատ կտրուկ բարձրացել է։

Երկու շաբաթվա ընթացքում արդեն ունենք 2 զոհ, ծանր վիրավոր, հակառակորդը անընդհատ կրակում է ոչ միայն հրաձգային, այլև տարբեր տեսակի զինատեսակներից։

Ակնհայտ է, որ Բաքուն չէր կարող չվերադառնալ հին, ռազմական դիվանագիտությանը, և դա ժամանակի հարց էր։ Ըստ էության՝ լարված իրավիճակը մեղմելու լուծումներից մեկը կախված է միջնորդ երկրների ներկայացուցիչների քայլերից, ավելի կոնկրետ՝ հունիսի 20-ի արտգործնախարարների հանդիպումից։