Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


15:50 , 15 հունիս, 2019

Հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Երևան քաղաքում (3000 քմ, 700 քմ, 2 հա, 900 քմ, 3000 քմ, 1000 քմ, 500 քմ, 11 հա, 5000 քմ, 3 հա, 9000 քմ, 400 քմ, 8000 քմ, 200 քմ, 2000 քմ, 500 քմ, 400 քմ, 1000 քմ, 500 քմ, 3000 քմ, 300 քմ խոտածածկ տարածք)

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 2000 քմ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ և 800 քմ, Սասունիկ գյուղում՝ 1000 քմ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ 2000 քմ

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ մոտ 1 հա, Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Ակնաշեն գյուղում՝ 1500 քմ, Արևադաշտ գյուղում՝ 2500 քմ

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 5000 քմ, Մխչյան գյուղում՝ մոտ 1800 քմ, Եղեգնավան գյուղում՝ մոտ 6 հա, Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 6000 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 3 հա

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ 1.5 հա, Առինջ գյուղում՝ 3 հա, Քասախ գյուղում՝ 1000 քմ

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: