Պարոն Խաչատրյան, ի՞նչն եք ուզում լրամշակել, այն օրե՞նքը, որի համաձայն՝ պաշտոնատար անձին վիրավորելը պատժելի է, իսկ շարքային քաղաքացուն` նո՞րմ


13:28 , 15 հունիս, 2019

Ճիշտն ասած՝ ես չեմ անդրադարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական հայտնի նախաձեռնությանը լոկ այն պատճառով, որ նախաձեռնությունը հետ էր կանչվել, սակայն այսօր իր իսկ շուրթերից լսեցի, որ այն հետ է կանչվել ոչ այն պատճառով, որ անհեթեթ նախաձեռնություն է, այլ, ուշադրություն, լրամշակելու և ավարտին հասցնելու համար:

Հիմա կոնկրետ հարց պարոն Խաչատրյանին․ հարգելի պարոն Խաչատրյան, ի՞նչն եք ուզում հասցնել ավարտին, այն օրենքը, որի համաձայն՝ պաշտոնատար անձին վիրավորելը պատժելի արարք է, իսկ շարքային քաղաքացուն` նո՞րմ: 

Հարց երկրորդ․ պարոն Խաչատրյան, լո՞ւրջ եք ասում։