Աբովյանում հրկիզման գործի առնչությամբ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության. ՔԿ


14:10 , 15 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով կրկին հարցաքննության է հրավիրվել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և չի ներկայացրել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինքը պատռել է հարցաքննության համար իրեն ուղարկված ծանուցագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ